
Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։ Վաղվանից սկսած հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվա տևողությունը»,- գրել է նա։