
Իրանի Քերման քաղաքի բանտում պահվող քուրդ քաղբանտարկյալ, Սալմաստ քաղաքում ծնված, 29-ամյա Ազիզ Խաքզադը, առանց նրա ընտանիքին ու փաստաբանին տեղեկացնելու, մահապատժի է ենթարկվել:Խաքզադը 4 տարի առաջ հակահեղափոխական խմբակցությունների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալվել էր ու մահապատժի դատապարտվել, բայց, վերաքննիչ դատարանի որոշմամբ, դատապարտվել էր 5 տարի ազատազրկման ու աքսորի: Նա իր աքսորը պիտի անցկացներ Քերման քաղաքի բանտում, որտեղ էլ պարզվել է, որ գաղտի կերպով մահապատժի է ենթարկվել:Իրանի մարդու իրավունքի պաշտպանների մատուցմամբ՝ միայն անցյալ ամսվա 17 օրվա ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում 93 քաղաքացի է մահապատժի ենթարկվել: