Վարչապետը հայտարարել է, որ այսօրվանից Արտակ Դավթյանը համարվում է Գլխավոր շտաբի պետ, մինչդեռ Օնիկ Գասպարյանի փաստաբանները պնդում են, որ Վարչական դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը դեռ ԳՇ պետ է: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե այս իրավական կազուսն ինչպե՞ս հասկանանք, երբ ամեն կողմ իր ուզած ձեւով է մեկնաբանում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ որեւէ իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից:
Մանրամասները՝ տեսանյութում: