ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց Օնիկ Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն եւ ղեկավար կազմին ներկայացրել Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Ելույթ ունեցավ նաեւ Դավթյանը եւ իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաեւ շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

«Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս