ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Անշարժ գույքի կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանի հետ: Վերջինս նախօրեին Արագածոտնի մարզում ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մենք փորձել ենք պարզել, թե արդյոք սա նշանակում է, որ նախընտրական քարոզարշավն արդեն սկսկվել է ու թե ինչպես մարզի բնակիչները դիմավորեցին իրենց թիմին:
Բաբայանի հետ խոսել ենք նաեւ ընտրությունները կեղծելու, վերընտրվելու, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին:
-Պարոն Բաբայան, Դուք, շաբաթ օրը, Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էիք Արագածոտնի մարզում: Կարո՞ղ ենք ասել, որ սկսում եք քարոզարշավը ու Դուք անձամբ ակտիվ մասնակցություն եք ունենում խորհրդարանական ընտրությունների հետ կապված քարոզարշավին:
-Ես չէի ասի, որ սա քարոզարշավ է, ես կասեի, որ մենք ուղղակի հանդիպում ենք ունենում մարզերում, համայնքների բնակիչների հետ՝ խոսելու խնդիրներից: Ինչ վերաբերում է իմ ներգրավվածությանը, իհարկե, ես ներգրավված լինեու եմ, ես մեր կուսակցության վարչության անդամ եմ եւ պատասխանատվություն եմ ստանձնել, ինչպես նաեւ կիսում եմ պատասխանատվությունն ամեն ինչի համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան