ArmLur.am-ը փորձել է զրուցել գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ` պարզելու համար, թե որքանով է իրական այն տեղեկությունը, որ վերջինս իր մոտ է կանչել լրագրող Նաիրի Հոխիկյանին և առաջարկ-պահանջ ներկայացրել չքննադատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա օգնականը, պատասխանելով հեռախոսազանգին, հայտարարեց, որ վերջինս խորհրդակցության է: Մեզ հետ կապ հաստատեց նրա մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը՝ խնդրելով հարցն ուղղել Նաիրի Հոխիկյանին:
ArmLur.am-ը զրուցել է Նաիրի Հոխիկյանի հետ, որի ժամանակ վերջինս ասաց, որ Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպումը եղել է դեռեւս հունվար ամսին, բայց իրեն ոչ ոք չի սպառնացել:
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն էր հրապարակել այն տեղեկությունը, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։
Զրուցեց Սոնա Գրիգորյանը