ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են ծառայել Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիները կարող են գնալ Արցախ, գրանցվել որպես Արցախի քաղաքացի եւ ծառայել Պաշտպանության բանակում: Այսպիսի հայտարարությամբ այսօր Սպուտնիկ Արմենիա_ի հետ զրույցում արել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախում կառուցվածքային փոփոխություններ են ընթանում, որը վերաբերում է նաեւ բանակում իրականացվող փոփոխություններին եւ հենց դրա շրջանակներում է այսպիսի որոշում կայացվել:

Այսուհետ Արցախում լինելու է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ ուժի մեջ է։ Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո անգամ խոսակցություններ էին ընթանում այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվում է: Սակայն իրականում խոսքը վերակազմավորման մասին էր: Մասնավորապես, նաեւ քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս