
«Արցախ» նախաձեռնության անդամներ, Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանն այսօր հանդիպել են Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամներ Դավիթ Գալստյանին եւ Մետաքսե Հակոբյանին:
Հանդիպման ժամանակ երկու հայկական պետությունների խորհրդարանի պատգամավորները քննարկել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր՝ անդրադարձ կատարելով Արցախում ստեղծված ներկայիս վիճակին եւ առաջնահերթ խնդիրներին:
Այդպիսի հանդիպումները լինելու են պարբերաբար, կողմերը միմյանց խոստացել են, որ փորձելու են լուծել այժմ ծառացած առաջնային խնդիրները: Իսկ գլոբալ պրոբլեմները լուծելու համար այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկվեն։