
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների մանրամասների և ԵՄ հրահանգների մոտարկման հնարավոր լուծումների շուրջ: