
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հնարավոր է` Երեւանում իմանա իր զավակի ծննդյան մասին: Այսօր Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիին տեղափոխել են ծննդատուն և առաջիկա ժամերին հնարավոր է` ծնվի նրանց առաջին երեխան:Նշենք, որ Երեւանում արդեն վայրէջք է կատարել Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը: Նա Հայաստան է ժամանել երկօրյա պետական այցով: