ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

 

Թափառող շների խնդիրը այդպես էլ մնում է անլուծելի։ Տրամաբանությունից զուրկ որոշումներն անհանգստություն են պատճառում ամենուր, էլ չենք խոսում քաղաքացիների անվտանգության մասին։

Լուսանկարը՝  համացանցից

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե գիշերային աշխատանքի համար որքան հավելում է սահմանված աշխատողի համար: Եվ խնդրում եմ ասել՝ արտաժամյա աշխատանքի համար որքան հավելում է սահմանված:

Լաուրա Ասոյան (33 տարեկան, մենեջեր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված):

Նշենք, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդվածի, արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ փաստաթղթերի վրա է դրվում ապոստիլ, ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, եւ որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Կարինե Ասլանյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում դիմում, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական: Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ երկու աշխատանքային oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլը կարող է դրվել նաեւ դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ մեկ աշխատանքային oրվա ընթացքում, լրացուցիչ արտաբյուջետային վճարի դիմաց:

Ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Պետական տուրքը մուծվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ մեկ աշխատանքային oրվա ընթացքում, ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ՝ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:

 




Լրահոս