
Այս պահին Սահմանադրական դատարանը քննում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Հայցվորը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ի սկզբանե որոշում էր կայացվել գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Սակայն այսօր նիստի ժամանակ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտնեց, թե հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, իրենք միջնորդել են, որ գործի դատաքննությունն անցկացվի բանավոր ընթացակարգով:
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Նա կարծիք հայտնեց, թե այս քննարկումը կարծես թե Սահմանադրական դատարանի մյուս անդամներին ուղղորդելու փորձեր են եւ հայտարարեց, թե իր դեպքում այդ ամենը չի ստացվի:
Մանրամասները՝ տեսանյութում