
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ինքնակամ ասուլիս էր հրավիրել, սակայն ասուլիսի կեսից հայտարարեց, թե ինքը չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ վիրավորական հարցեր են հնչում: Մակունցը ասուլիսի էր եկել, սակայն որեւէ հարցի պատասխան չուներ, գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր նույն կերպ: Կարելի է ասել իշխող խմբակցության ղեկավարը եկել էր ասելու, որ իր վրա որեւէ հարցում հույս չդնել: Իսկ արդեն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է, կամ իրենց կուսակցությունը մեկ անձի կուսակցություն է, Մակունցը նեղացավ ու հեռացավ ասուլիսից:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում