
Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել գրավոր ընթացակարգով:
Միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը, հարցը դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բավարարվել: Գործի դատաքննությունը շարունակվելու է գրավոր ընթացակարգով: