
Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի համար անսպասելի է, որ Գլխավոր շտաբը այդպիսի հայտարարություն տարածվեց, քանի որ բանակը պետք է հեռու լինի քաղաքականությունից:
«Դա սկսվեց շտաբի պետի առաջին տեղակալին ազատվելուց հետո: Բայց նա ինչու՞ ազատվեց, որևէ հանցա՞նք էր գործել: Բոլոր կետերով եթե գնում ենք, Տիրան Խաչատրյանը որևէ խախտում չի կատարել: Այսինքն, մեր երկրում արգելվա՞ծ է ծիծաղելը: Եթե մարդը անհեթեթություններ է դուրս տալիս, իրավունք չունե՞մ ծիծաղելու», – նշեց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում