Ֆեյքերի բանակը համակարգողի համբավ վայելող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է պայքարել այդ նույն ֆեյքերի դեմ եւ ըստ էության հերքել իր կապը:
Ներկայացված իրավական կարգավորմամբ պատասխանատվություն է նախատեսվում համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով։ Պատասխանատվության կենթարկվեն նաև համացանցում անձին վիրավորող ու զրպարտող անանուն ու կեղծանուն օգտատերերը։
Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ՝ անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը կատարվել է՝
1) շահադիտական նպատակներով,
2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ
3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,
4) հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Ն.Հ.