
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս որոշում չի կայացրել կապված այն բանի հետ, թե առաջիկայում տեղի ունենալիք Պետդումայի ընտրություններում արդյոք կգլխավորի՞ «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության թեկնածուների կուսակցական ցուցակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ինձ հայտնի չէ, որ նախագահը նման որոշում կայացրել է։ Նման որոշում նախագահը չի կայացրել»,- ասել է Պեսկովը, արձագանքելով այն լուրերին, որ «Եդինայա Ռոսիայի» ֆրակցիայի ղեկավարը առաջարկելու է Դումայում ներկայացված կուսակցությունների ֆրակցիաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որպեսզի Պուտինը գլխավորի իշխող կուսակցության ցուցակը։