ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղում աշնանը կրած ջախջախիչ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ռազմական հեղաշրջում է հրահրում: Համենայնդեպս, թվում է, որ ձգտելով քաղաքականապես ողջ մնալ եւ իր վրայից գցել Երեւանի համար 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքների պատասխանատվությունը՝ Փաշինյանը մեկը մյուսի հետեւից անհեթեթ եւ անգամ ծիծաղելի հայտարարություններ է անում սեփական բանակի հասցեին:

 

Այս մասին գրում է Свободная Пресса-ն՝ առանձնացնելով նման հայտարարություններից մեկը, որով Փաշինյանը հանդես է եկել հանգստյան օրերին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ փորձել է բացատրել, թե ինչու Ղարաբաղի համար մարտերում չեն կիրառվել վերջերս Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ 4 ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները:

«Պարզվում է, Փաշինյանի տեղեկություններով, նախկին իշխանությունները Սու-30ՍՄ կործանիչները ձեռք բերելու մասին պայմանագիրը կնքելիս, չգիտես ինչու, չեն ներառել Ռուսաստանից «օդ-օդ» տեսակի հրթիռների միաժամանակյա մատակարարման մասին կետը: Այդ իսկ պատճառով, վարչապետի խոսքով, պատերազմի ողջ ընթացքում 4 ահեղ «Սու»-երը հենց այնպես կանգնած են եղել ավիաբազայում»,-  նշում է հոդվածագիր Սերգեյ Իշչենկոն:

«Մեզ մեղադրում են, ասում են՝ ինչու եք գնել ինքնաթիռները: Այո, մենք գնել ենք ինքնաթիռները եւ, այո, չենք հասցրել մինչեւ պատերազմը գնել հրթիռները: Սակայն եթե ինքնաթիռները գնեիք դուք,  մենք կգնեինք հրթիռները»,- գյուղաբնակների հետ հանդիպմանը մշուշոտ մեկնաբանություն է տվել Փաշինյանը:

Փաշինյանին մեջբերելով՝ հեղինակը նշում է, որ նրա ելույթից հասկանալի է միայն այն, որ Հայաստանում առկա կործանիչներն իսկապես համալրված չեն եղել եւ հիմա էլ համալրված չեն հիմնական գործարանային սպառազինմամբ: «Իսկ ո՞վ է դրա մեղավորը: Փաշինյանի տեսակետից՝ միայն ոչ ինքը»,- նշում է հեղինակը:

«Եվ երկրորդ՝ այսօր Փաշինյանը պնդում է, որ իր կառավարությունն ուղղակի «չի հասցրել» գնել «օդ-օդ» տեսակի հրթիռները: Մոսկվա՞ն էր այդքան երկար ձգձգում որոշման հարցը:  Ինչ-որ նման չէ: Չէ՞ որ Հայաստանը դարձել է հետխորհրդային տարածքի երրորդ երկիրը, որը գնել է Սու-30ՍՄ կործանիչները: Նրանից բացի, նման գնումներ են արել Ղազախստանը եւ Բելառուսը: Սակայն ո՛չ Մինսկից, ո՛չ Աստանայից մինչ օրս ոչ մի բողոք այդ հարցով չի հնչել: Ստացվում է, նրանք Ռուսաստանից հրթիռներ ստացել են: Բացի այդ, հաշվի առնելով Երեւանի ոչ մեծ վճարունակությունը եւ Անդրկովկասում մեր մերձավոր դաշնակցի կարգավիճակը՝ ՌԴ ղեկավարությունը բացառության կարգով ծանր կործանիչների այդ քառյակը վաճառել է ներռուսական գներով»,- նշում է հեղինակը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, «սա ոչ վաղ անցյալում փողոցի տիրակալ, չափազանց խորամանկ Նիկոլ Փաշինյանի հերթական փորձն է ասել, ինչ պատահի, միայն թե մնա իր աթոռին»: Հոդվածագրի կարծիքով՝ Փաշինյանն ուղղակի կրկնում է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ վաղուց հերքված մեղադրանքները պատերազմում Սու-30ՍՄ-ների տարօրինակ անգործության վերաբերյալ:

Վերջինս հավելել է, որ յուրաքանչյուր անձ, ով հետեւում է պատերազմից հետո Երեւանում ստեղծված քաղաքական ճգնաժամին, ամեն ինչ առանց այդ էլ հասկանում է. «Փաշինյանը, որին այսօր պատրաստ է մաս-մաս անել այն նույն փողոցը, որը նրան իշխանության է բերել, պատրաստ է պարտության պատճառների եւ մեղավորների մասին ասել իր հարմար ցանկացած անհեթեթություն, միայն թե հարվածի ուղղությունը շեղի իրենից, իսկ հրթիռներն ու ինքնաթիռները պարզապես Հայաստանի պաշտանության ընդհանուր տապալման պատկերի դետալներն են միայն»:

 

 

 

ՏԵՂՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հանրապետության տարածքում մարտի 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում մարտի 22-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

506 ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 22-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 506 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 184 219 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 808 355, վերջին մեկ օրում` 3753 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11278 պացիենտ. մեկ օրում ավելացել է 59-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 168 721 անձ, վերջին մեկ օրում՝ 432 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3360 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 860 է:

 

 

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Վերանորոգման աշխատանքների պատճառով «Տերյան» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի:

Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ «Յունիբանկ»-ի «Տերյան» մասնաճյուղում /Երեւան, Տերյան 105/ 22.03.2021թ.-ից իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ, որոնց պատճառով ժամանակավորապես հաճախորդների սպասարկում չի իրականացվի: «Տերյան» մասնաճյուղն իր աշխատանքը կվերսկսի 17.05.2021թ.-ից:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար եւ առաջարկում այդ ժամանակահատվածում սպասարկվել «Յունիբանկ»-ի մոտակա այլ մասնաճյուղերում՝

«Մոսկվա» /Երեւան, Աբովյան 18/

«Երիտասարդական» /Երեւան, Աբովյան 23/2/

«Օպերա» /Երեւան, Սայաթ Նովա 1/

«Մաշտոց» /Երեւան, Մաշտոցի պող 22/2/:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատաժամերին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքում: Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55: «Յունիբանկ»-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 




Լրահոս