ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվելէ Երեւանում

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար, ու ի՞նչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը:

Անի Կիրակոսյան (29 տարեկան, հաշվապահ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծննդի պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:

Կարինե Մովսիսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին՝ ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),

8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:




Լրահոս