
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգում ներառված է 25 հարց, որոնցից 10-ը քննարկվեց երեկ կայացած նիստերի ընթացքում:
Օրակարգում ներառված են Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։