ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքին. ինչ քայլեր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներն այս օրերին  պատրաստվում են կիրակի՝ մարտի 28-ին կայանալիք հանրահավաքին: Ըստ մեր տեղեկությունների, շարժումը նպատակ ունի այդ օրն ապահովել բազմահազարանոց հանրահավաք, որպեսզի իշխանություններին ցույց տան, որ իրենք ժողովրդի կողմից վստահություն են վայելում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Բացի այս, լիդերների վերջին հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ բացի այդ օրը կայանալիք հանրահավաքից, իրենք նաեւ ընթացքում կշարունակեն իրենց նախկին ոճը, փողոցներ կփակեն, փոքրիկ ակցիաներ  կիրականացնեն: Սակայն մեր տեղեկություններով, շարժումը ընտրություններին գնալու ձևաչափ դեռ չունի եւ հենց սա է դարձել լիդերների քննարկման գլխավոր թեման:

Մասնավորապես, վերջին հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ հանդիպմանը շատ նեղսրտած է եղել հատկապես Վազգեն Մանուկյանը, որը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում ընտրություններին մասնակցել, ավելին՝ շարունակելու է փողոցային պայքարը, որի միջոցով վստահ է՝ կկարողանա հասնել ցանկալի արդյունքի: Կարծես թե, բացի ՀՅԴ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, բոլորը կարծում են, թե պետք է ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: ՀՅԴ-ն ու Քոչարյանը հավանաբար կմասնակցեն «Քոչարյան» դաշինքով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս