
Այսօր խորհրդարանում քվերակության դրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որով առաջարկում էին վերացնել Հայաստանում սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագիծը ընդունվեց 118 կողմ, 1 դեմ և մեկ ձեռնպահ ձայներով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծին դեմ է քվեարկել անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, իսկ ձեռնպահ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Ն.Հ.