Հայաստանի արտարժույթի շուկայում դոլարն ու եվրոն պահպանում են բարձր փոխարժեքը: Տեւական ժամանակ է, ինչ դոլարի փոխարժեքը չի նվազում. Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 525-526 դրամ է, վաճառքինը՝ 530 դրամ: Շարունակում է բարձր մնալ նաեւ եվրոյի փոխարժեքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում այսօր կազմել է 619-620 դրամ, իսկ վաճառքինը՝ 631-632 դրամ։ Բայց մասնագետների պնդմամբ, հետպատերազմյան կտրուկ տատանումներից հետո այս օրերին արտարժույթի շուկայում կայունություն է նկատվում։ Չնայած սրան՝ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ:
Մյուս կողմից, ստեղծված պատկերը վատ է անդրադառնում սպառողական շուկայի վրա, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները թանկ են վաճառվում: Ի դեպ, այս ամենի արդյունքւոմ թանկացել է ձեթը, կարագը, շաքարավազը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդատեսակներ:
Ս.Հ