Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության եւ պատգամավորների միջև հարցուպատասխանը: Հերթական նստաշրջանների յուրաքանչյուր չորեքշաբթի օրն են պատգամավորները հնարավորություն ստանում հարց ուղղել կառավարության անդամներին:
Սակայն հետաքրքիր է, որ այսօր կառավարության անդամները մի քաղաքականություն էին որդեգրել եւ չպատասխանեցին այն անկախ պատգամավորների հարցերին, որոնք դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից: Խոսքը պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Գոռ Գևորգյանի և Սոֆյա Հովսեփյանի մասին է, որոնց հարցերից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատգամավորները թող գրավոր ուղղեն իրենց հարցերը, եւ կառավարությունը կպատասխանի: Այնինչ, անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արման Բաբաջանյանի հարցերին նրանք պատասխանեցին բանավոր: