Վրաց-ռուսական սահմանին սպանվածը` հայ վարորդ չի եղել. ԱԳՆ-ի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին ArmLur.am-իհետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ վարորդների միջև, ընդ որում` մի քանի օր առաջ: Ծեծկռտուքի հետևանքով վերջինս մահացել է:




Լրահոս