ՍՈՒ-ԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ՝ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍՈւ-երը կարող են կրել նաեւ այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինության մեջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

 

«Ինչո՞ւ դրանք չեն կիրառվել մեր առկա սպառազինությամբ: Չճշտված տվյալներով՝ ՍՈւ-30-երը, որոնք պետք է ունենան երեք պարամետրեր որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով, այդ ֆունկցիաներից մեկը չունեն: Կարող է դա է պատճառ հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել», ասաց նա:

«Այն սպառազինությունը, որ ես նշել էի, որ ՌԴ կառավարության կողմից արգելված է, դա միայն մեկ հրթիռ է, իսկ մնացած հրթիռների մի մասը մեզ մոտ կա, մյուս մասը հանգիստ կարող էին ձեռք բերել: Ինչո՞ւ չեն ձեռք բերել, եւ ինչո՞ւ մեր պահեստում եղած հրթիռները չեն կիրառվել: Ես ենթադրություններ ունեմ, բայց պնդել չեմ կարող»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Հայաստանի ձեռք բերած հց-30հԾ կործանիչների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հրապարակված պաշտոնական տեղեկությանը եւ իր հայտարարություններին հակասող հայտարարությամբ է հանդես եկել, թե Երեւանը կործանիչները ձեռք է բերել անցած տարվա մայիսին եւ չի հասցրել մինչեւ 44-օրյա պատերազմը գնել նաեւ կործանիչների հրթիռները։

Այնինչ 2019թ. դեկտեմբերին վարչապետի մամուլի ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ հայկական Զինված ուժերը համալրվել են հց-30հԾ կործանիչներով, իսկ անցած տարվա հուլիսին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե հց-30հԾ-երը հաջողությամբ փորձակել են հրթիռներ։

Մարտի 20-ին վարչապետը Օհանավանում ասաց. «Մեզ ասում են՝ ինչի եք ինքնաթիռ առել։ Այո, մենք ինքնաթիռը առել ենք, մայիսին է ինքնաթիռը եկել, եւ, այո, հրթիռները չենք հասցրել մինչեւ պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք»։

2019թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջերը փոխանցեցին՝ հայաստանյան Զինված ուժերը համալրվել են հց-30հԾ կործանիչներով։ Սակայն սա ամբողջը չէ. այդ օրը Գյումրու օդանավակայանում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրանց ներկայությամբ ցուցադրական թռիչքներ կատարելուց հետո վայրէջք կատարեցին Հայաստանի զինված ուժերի տարբերանշանով չորս հց-30հԾ կործանիչներ։

2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարեց հետեւյալ գրառումը. «Մեր «Սու30CM»-երը երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։ Դարձյալ հարց է ծագում՝ հայկական հց-30հԾ-ները այդ ինչպե՞ս են հրթիռները փորձարկել, կամ ի՞նչ հրթիռներ են փորձարկել, եթե այժմ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը չի հասցրել մինչեւ պատերազմը ձեռք բերել կործանիչների հրթիռները։

հց-30հԾ-ների վերաբերյալ նախորդ աղմկահարույց հայտարարությունն արեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս տարվա փետրվարի 16-ին հրապարակված ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցում հանրապետականների առաջնորդը նշեց, թե կործանիչները օդ են բարձրացել առանց սպառազինության. «Այո, Սու-30-ը թռավ մի անգամ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ: Ուղղակի ամեն ինչ ասել են տալիս… էն էլ էնպիսի ապաշնորհ ձեւով, որ ստիպված եմ եղել խնդրել իմ գործընկերներից մեկին, որպեսզի զանգի Պաշտպանության նախարարություն եւ ասի՝ այդ հիմարությունը մի՛ արեք, մենք տեսնում ենք, որ էդ ինքնաթիռը առանց սպառազինության է թռնում։ Առանց սպառազինության ո՞ւր եք ուղարկում… Ես ինքնաթիռի վրա սպառազինություն չեմ տեսել»։

Ն.Հ.

 

 

 

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Երեկ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թեւոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը: «Ըստ այդմ` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին»,- ասել է Ա. Միրզոյանը:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱՑ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին արձակուրդ է տրամադրվել: Նրա՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը:

 

 

ՔԱՐՏՈՒՂԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Բաղդասարյանին պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը  հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ` Սերգեյ Շոյգույի հետ: Նրանք քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

 

 

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Ավելի քան մեկուկես տարի ձգված դատավարությունից հետո երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ։ Երբ դատավորը հայտարարել է այս մասին, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտել են դատական նիստն ու հեռացել, ուստի այն հետաձգվել է: Հաջորդ շաբաթ դատախազությունը կներկայացնի մեղադրական եզրակացությունը: 2008թ. հետընտրական արյունալի իրադարձությունների գործով ամբաստանյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին երեք ենթակաների գործով դատավարությունը Դանիբեկյանի վարույթում մեկնարկել է 2019-ի սեպտեմբերին։

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարարությունից ԱՊԱ գործակալությանն ասել են, թե հերքում են հայ ռազմագերիների հանդեպ վատ վերաբերմունքի ու Ժնեւյան կոնվենցիաները խախտելու մասին Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության զեկույցի պնդումները։ «Ադրբեջանը հավատարիմ է միջազգային օրենքներին, այդ թվում՝ հումանիտար ու մարդու իրավունքները հարգելու միջազգային նորմերին», – հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը: Օրերս Human Rights Watch-ը զեկույց էր հրապարակել եւ փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Կարեւորվել է ընտրությունների ազատ եւ արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության եւ օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

 

 

ԲԱՂՐԱՄՅԱՆԸ ԿԲԱՑՎԻ

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշել է բացել Բաղրամյան պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել շարժման շտաբ: Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նաեւ հայտնում է, որ սկսում է քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Շտաբը նպատակ ունի հանրային ճնշման պահպանման եւ շարժման հետագա գործողությունների համակարգման: Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք: Նաեւ հավելում են, որ ՀՓՇ-ի նպատակն ու օրակարգն անփոփոխ են: Հիշեցնենք, որ ի սկզբանե շարժումը պահանջում էր վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ արտահերթ ընտրություններ:

 




Լրահոս