
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգում ներառված է 25 հարց:
Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին, իսկ մյուս թեկնածուն՝ Արմեն Հայկյանցը, ստացավ ընդամենը 11 կողմ ձայն եւ չընտրվեց:
ԱԺ օրակարգում ներառված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։