ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունը քմահաճ ձևով երեկ չպատասխանեց անկախ պատգամավորների հարցերին. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգում մնացել է քննարկելու երկու հարց, ուստի առաջարկել է դրանց քննարկումից հետո կազմակերպել քվեարկությունները: Շարունակվել է Արտակ Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ելույթների համար հերթագրվել է երեք պատգամավոր: Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության երեկվա վարքագծին․

«Կարծում եմ՝ Դուք առնվազն պիտի միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց։ Այնպիսի հարցեր էին, որոնց պատասխանը ուներ, և սա դիտարկվում է քմահաճ վերաբերմունք ՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին: Ես ձեզ հորդորում եմ այսսուհետ ավելի ուշադիր լինեք բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք ներկայացնում և նիստը վարում եք արդարության դիրքերից: Ես շատ կուզենայի, որ Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին առեղծվածը բացահայտվեր, երկու տարուց ավելի է՝ գրագրություն է ընթանում պետական գերատեսչությունների և թանգարանի հիմնադրամի տնօրենի միջև, եթե նրա որդին գրում է, որ այդ հարաբերություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն պետք է հետևություն աներ կառավարությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։:




Լրահոս