Նուբարաշենի աղբավայրը ոչ միայն վտանգավոր է, այլեւ մեծ սպառնալիք է եւ շրջակա միջավայրի եւ բնակիչների համար։ Բնապահպանների խոսքերով, աղբավայրերի բաց շահագործումից դիօքսիններ են արտադրվում, որոնք արտանետվում են բնություն, որը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար․ դրանք կարող են խնդիրներ առաջացնել վերարտադրության զարգացման եւ իմունային համակարգում։
Ըստ մասնագետների՝ աղբավայրերի միջոցով, ինֆեկցիաներ են տարածվում, քանի որ աղբավայրում լիքն են շներ, կատուներ, ագռավներ, առնետներ,կաչաղակներ ու ճայեր, որոնց միջոցով էլ հենց վարակները տարածվում են։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Ս․Հ․ Հ․Հ․