ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը կուտակվել է Վաշինգտոնի՝ Ռուսաստանին զսպելու ցանկության պատճառով. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների բազմապլանային ջանքերը Ռուսաստանին զսպելու ուղղությամբ, երկկողմ հարաբերություններում հանգեցրել են լարվածության: Այս մասին ասված է ՌԴ 2020 թվականի ԱԳՆ արտաքին քաղաքական և դիվանագիտական ակնարկում:

«Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում շարունակվել է կուտակվել լարվածությունը՝ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանին զսպելու բազմապլանային ջանքերի պատճառով»,- ասված է փաստաթղթում:

ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը պնդել է վերջ տալ ամերիկյան հատուկ ծառայությունների՝ երրորդ երկրներում Ռուսաստանի քաղաքացիներին հետապնդելը, նաև հայրենիք վերադարձնել Կոնստանտին Յարոշենկոյին, Վիկտոր Բուտին և այլ ռուսաստանցիների, որոնք ԱՄՆ-ում մի քանի տարվա ազատազրկման են դատապարտվել՝ «հորինված պատճառներով»:

«Կոչ ենք արել շտկել Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու արհեստական խնդիրները»,- նշել են գերատեսչությունում:




Լրահոս