Ապրիլի 1-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը 6 երկրի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ապրիլի 1-ից վերսկսում է ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Շրի Լանկայի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել:
«Քննարկման արդյունքներով՝ հաշվի առնելով նշված երկրներում համաճարակաբանական իրավիճակը և խորհրդակցելով վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որոշում է կայացվել 2021 թվականի ապրիլի 1-ից սկսել Գերմանիայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Շրի Լանկայի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս