
ArmLur.am– ի տեղեկություններով` մարտի 23-ին ժ.11.55-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը, ընկերության տնօրեն Ժորժիկ Սերոբյանը բուժքույրեր Հասմիկ Խաչատրյանի, Ժաննա Սարգսյանի և Դոնարա Հակոբյանի հետ միասին, 2020թ. պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Հանգամանքները պարզվում են:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: