ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քերոբյա՛ն, menu.am-ով զբաղվիր». ինչպես են արձագանքել նախարարի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունն ուշագրավ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Վերջինս սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։

Եվ սա այն դեպքում, երբ ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշն է նվազել, այլ նաեւ Կենտրոնական բանկն  է նվազեցրել իր կանխատեսումները: Գլխավոր դրամատան ներկա գնահատականներով՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 1.4%։ 2020-ի տարեվերջին ունեցած գնահատականներով՝ Կենտրոնական բանկը 2% տնտեսական աճ էր կանխատեսում։ Սակայն, հաշվի առնելով, որ մի շարք ոլորտներում արձանագրվող անկումները զսպում են աճը, վերանայել է կանխատեսումները։ Բացասական միտումներ են գրանցվում, մասնավորապես, արդյունաբերության, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում։

Սակայն դա չի խանգարում, որ Վահան Քերոբյանն այդպիսի հայտարարություններ անի եւ արժանանա տարբեր գնահատականների համացանցի օգտատերերի կողմից: Օրինակ նրանցից մեկը Քերոբյանին խորհուրդ էր տվել զբաղվել menu.am-ով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս