Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանն աշխատանքի չի հաճախում եւ նրա վարույթում գտնվող գործերը փաստորեն չեն քննվում եւ դրանց ճակատագիրը անորոշ է մնում: Մասնավորապես, փետրվարի 19-ին դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերով նշանակված նիստերը չեն կայացել դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ: Ահա մի քանի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նիստերը չեն կայացել:
Ուշագրավ է, որ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, Անդրանիկ Սիմոնյանը նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Ընդ որում, նշվում է, որ Սիմոնյանի համար միջնորդել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:
Հավելենք, որ դատավորը 2020թ. հունիսի 26-ի հրամանագրով է նշանակվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ ուշագրավ է, որ Դատական իշխանության պաշտոնական կայքից բացակայում է անգամ նրա լուսանկարը: