
«Տավուշի սահմանին ամեն ինչ հանգիստ է, մենք սահմանային փոփոխության որևէ քննարկում, տեղեկատվություն չունենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էին ռուս զինծառայողները գնացել Տավուշ, Չոբանյանն ասաց․ «Զինծառայողների այցելությունը Տավուշի մարզ մշտական բնույթ ունի, և դա կպաված է Պաշտպանության նախարարության ֆունկցիաների, գործողությունների և իրենց պարտականությունների կատարման հետ։ Այսքանը ռուս խաղաղապահների մասով, խաղաղապահներ են, թե զինվորներ են, չգիտեմ, մնացած հարցերով կդիմեք ՊՆ»։
Մանրամասները՝ տեսանյութում