Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։
ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ Կարեն Քեռյանը համալսարանում դասախոս է՝ Մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնում։
Կրթություն
2001-2005 թթ., Մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան, բակալավր
2005-2007թթ., Մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան, մագիստրատուրա
2007-2009թթ., Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա
Գիտական աստիճան
Ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Թեկնածուական թեզ` «Ֆրանկլինի ընդհանուր պարբերական համակարգի բազիսության հարցեր», Երևանի պետական համալսարան, 2009թ.
Աշխատանքային փորձ
2013թ.-ից առ այսօր – Հայաստանի ամերիկյան համալսարանի ասիստենտ
2009թ.-ից առ այսօր – ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի ասիստենտ
2008–2009թթ. ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի դասախոս
Կարդացվող/ված դասընթացներ
Մաթեմատիկական անալիզ
Չափի տեսություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Օրթոգոնալ շարքեր
Հարմոնիկ անալիզ
Ֆրեյմներ
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն