Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: Աս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն Մկրտչյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Ամեն դեպքում, դա է վկայում դատավորի պաշտոնական կենսագրությունը:




Լրահոս