
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողով չի կայացել քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ ժողովի ժամանակ դատավորները պետք է ընտրեին ակադեմիայի խորհրդի անդամ, սակայն քվորում չի եղել եւ ընտրությունը տապալվել է:
Հավելենք, որ նիստից առաջ լրագրողների հարցերին էր պատասխանել դատավոր Մխիթար Պապոյանը: Նա ասել էր, որ դատավորի անկախությունը կախված է հենց իրենից՝ դատավորից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դատական իշխանությունն անկախ է թե՛ նախկին իշխանություններից, թե՛ ներկա իշխանությունից: