
Եվրամիությունը COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման երրորդ ալիքի սկզբում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Եվրահանձնաժողովի ղեկավարը կարևորել է նման իրավիճակում բնակչությանը պատվաստելու արշավը շարունակելը:
Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ դեղագործական ընկերությունները պարտավոր են ԵՄ-ում արտադրված պատվաստանյութերը արտահանել երրորդ երկրներ միայն Եվրամիություն մատակարարման պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո:
«Ընկերությունները նախ պետք է կատարեն իրենց պայմանագրերը, որոնք ունեն ԵՄ երկրների հետ՝ նախքան պատվաստանյութեր արտահանելը: Սա ամբողջությամբ վերաբերում է AstraZeneca-ին»,- ասել է նա: