ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները ստիպված են երթևեկել խղճի թելադրանքով, ոչ թե կանոններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում բացակայում են գծանշումները, եւ ինչպես երեկ խորհրդարանում ճիշտ նկատեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երեւանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են աշնանը կանեն, աշնանն ասում են՝ գարնանը:

Եվ պարզվում է՝ Երեւանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում:

ArmLur.am-ի նկարահանող խումբը փոքրիկ շրջայց կատարեց Կենտրոն վարչական շրջանում՝ արձանագրելու համար, որ երթեւեկությունն ապահովող գծանշումները բոլոր փողոցներից բացակայում են, եւ վարորդները ստիպված են երթեւեկել խղճի թելադրանքով, այլ ոչ թե երթևեկության կանոններով: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս