ԳՄՕ-ների կիրառումը Հայաստանի տարածքում կսահմանափակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում: Ի դեպ, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ նախագիծը նախարարությունն այսօր է շրջանառության մեջ դրել:

Նշենք, որ այսօր բազմաթիվ երկրներ մերժում են ԳՄՕ-ների կիրառումը` համարելով, որ դրանք անընդունելի են կենսաբազմազանության անվտանգության եւ շրջակա միջավայրի առումով: Մասնագետների խոսքերով, որոշ դեպքերում գիրությունը, անպտղությունը կապված են ԳՄՕ-ների հետ: Ի դեպ, Հայաստան ԳՄՕ ներկրելու եւ չհայտարարագրելու դեպքում ներմուծող ընկերության անձնակազմը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Իսկ ԳՄՕ-ի ազդեցությունից մահի դեպքում նախատեսված է ազատազրկում:

Բացի այս, «Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԳՁՕ պարունակող սննդամթերքը պետք է մակնշվի: Աշխարհում ԳՁՕ պարունակող սննդամթերք սկսվել է արտադրվել ու վաճառվել 1996 թվականից: ԳՁՕ-ի համաշխարհային արտադրությունը կենտրոնացված է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում ու Չինաստանում: Ամբողջ տրանսգեն ցանքատարածությունների 80 տոկոսը զբաղեցնում են սոյան եւ եգիպտացորենը:

Ս.Հ.




Լրահոս