ՍԴ նիստին ներկա է եղել 8 դատավոր. որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի նույնաբովանդակ դիմումները, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ որ այն հակասում է Սահմանադրությանը:

Ինչ է ստացվում. նշենք, որ Սահմանադրական դատարանի նիստին մասնակցել է 8 դատավոր, Վահե Գրիգորյանը, ինչպես միշտ բացակա է եղել: Ի սկզբանե որոշված էր դիմումը գրավոր քննել, բայց ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը այն բանավոր քննելու միջնորդություն ներկայացրեցին։

Նրանց միացան Արայիկ Թունյանն ու Աշոտ Խաչատրյանը։ Այսինքն հարցը բանավոր քննելուն կողմ էին նախկին իշխանության օրոք նշանակված դատավորները, դեմ՝ նոր իշխանության օրոք նշանակվածները։ Դեմ էին Արթուր Վաղարշյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը եւ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը եւ քանի որ ձայները հավասար էին, այն քննվեց գրավոր ընթացակարգով:

Ստացվում է՝ վճռի ժամանակ ձայները հավասար չեն բաշխվել. դա է պատճառը, որ այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց: Եվ ահա, համացանցում առկա տեղեկությունների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությանը մասնակցած ՍԴ բոլոր 8 դատավորները միաձայն կողմ են քվեարկել 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն:

 




Լրահոս