
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է եւ ընդհանուր առմամբ մնում է հանգիստ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, շեշտադրում է կատարվել էներգետիկայի ոլորտի եւ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ: