Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողներն իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում հայտնաբերել են մեկական USB լար եւ ականջակալ, իսկ հատակում նախապես պատրաստված թաքստոցից՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,67 գրամ քաշով, առանձնացված 2 փաթեթ, ապակյա գլանակ եւ արգելված իրերի փոխանցումն ապահովելու համար նախատեսված, թելից պատրաստված ինքնաշեն պարան՝ 24 մետր երկարությամբ:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով կարող է օրինականացվել ինքնակամ կառույցը:
Օնիկ Հարությունյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների կողմից՝ կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞վ կարող է ստանալ երկարամյա ծառայության կենսաթոշակ եւ ի՞նչ պայմաններում:
Լեւոն Ասատրյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երկարամյա ծառայության կենսաթոշակ տրամադրվում է ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: