
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում դատավորը գրեթե աշխատանքի չէր հաճախում եւ նրա իրավասության տակ գտնվող քրեական գործերով դատական նիստերն այդպես էլ չէին կայանում: Որպես պատճառաբանություն նշվում էր դատավորի ծանրաբեռնվածությունը, սակայն պատճառն իրականում նրա աշխատանքի չներկայանալն էր:
Եվ ահա, այսպիսի դատավորը, որն անգամ դատական նիստերին չի հաճախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Դատավորի գործունեության մասին արդեն հայտնել էինք: