Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գնացքները բախվել են Տահտա քաղաքի մոտակայքում՝ մայրաքաղաք Կահիրեից 460 կմ հեռավորության վրա: Ըստ նախնական տվյալների՝ բախման պատճառը գնացքներից մեկի արգելակի խափանումն է եղել: Երկրորդ գնացքը, որը եկել է հետևից, չի հասցրել արգելակել:
ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Միջադեպի հետևանքով Եգիպտոսի հարավում երթևեկությունն ամբողջությամբ դադարել է:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 74 մեքենա, ինքնաթիռով հավելյալ բուժանձնակազմ է բերվել Կահիրեից:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, ձերբակալվել են երկու գնացքների մեքենավարները:
Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հանձնարարել է փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին: Նա խոստացել է, որ բոլոր մեղավորներն արժանի պատիժ կստանան: