ՖՈՏՈ․ Ինչպես զարդարել Զատիկի սեղանը․ պարզ միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահա մոտենում է Զատիկը, և բոլորս էլ ցանկանում ենք յուրահատուկ մթնոլորտ ստեղծել: Որպեսզի Զատիկի սեղանն ուրախացնի Ձեզ և Ձեր հյուրերին պետք է մի քիչ ջանք գործադրեք:
Օգտագործեք երկնագույնի ու կանաչի երանգները: Օրինակ, վերցրեք երկնագույն սփռոց և կանաչ սպասք: Այս ամենը լրացրեք գունավոր թղթերից պատրաստված ճուտիկներով:

Մեկ անգամյա օգտագործման համար նախատեսված բաժակների մեջ տեղադրեք ձվերն ու պարուրեք դրանք գունավոր անձեռոցիկներով: Ի դեպ, բաժակների վրա կարող եք գրություններ ու բարեմաղթանքներ գրել:

Զատիկի ծառ զարդարելը շատ հեշտ աշխատանք է: Վերցնում ենք ճյուղերը, ներկում ենք սպիտակ գույնով ու սկսում ենք զարդարել այն: Օրինակ այն կարող եք զարդարել կոնֆետ ձվիկներով:

Որպեսզի զատիկի սեղանն էլ ավելի գեղեցիկ լինի, Կուլիչը տեղադրեք ոչ թե սովորական ափսեի, այլ բնի մեջ: Միայն թե բուն պատրաստելուց առաջ մի մոռացեք լավ լվանալ ճյուղերը:

Զատկական դեկորացիա կարող եք պատրաստել նաև հազրեվարդի, ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղերից:

Զարդարված թխվածքաբլիթները Ձեր սեղանի գլխավոր զարդը կդառնան: Զատիկի ևս մեկ զարդարանքը  դեկորատիվ ճուտիկներն են, որոնց կարող եք պատրաստել փետուրներից, թելերից կամ գնել խանութից:

Յուրաքանչյուր հյուրի համար կարող եք պատրաստել ժապավենով փաթաթված ծաղիկներ:




Լրահոս