
Իտալիայի ափերի մոտ՝ Ադրիատիկ ծովում, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):
Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ հյուսիս։
Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների խոշոր քաղաքներին, ներառյալ Նեապոլը, Սալերնոն և Կազերտան: Հռոմում երկրաշարժը զգացել են քաղաքի հյուսիսային ծայրամասերի բնակիչները: Ավերածությունների մասին տեղեկություններ օպերատիվ ծառայություններում չեն ստացվել։