ԲԴՊ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ դատական իշխանության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ևս:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս