
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին այցով Արմավիրի մարզում է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է: Ծրագրում՝ բնակիչների հետ հանդիպումներ»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Փաշինյանը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին: